Ներքին 2 տարի առաջ - 14:29 12-05-2024

Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների․ Բագրատ Սրբազան

Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների. այս մասին լրագրողներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն բանից հետո, երբ մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:

Նա անդադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ նախօրեին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գարեգին Բ-ի հետ:

«Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, ի՞նչ խնդիր կա, որ վայրկյանին Վեհափառը ցանկանա կամ մենք խնդրենք, որևէ խնդիր չկա», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Բագրատ Սրբազանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ հանրահավաքի հետ կապված հարցերը քննարկել է Գարեգին Բ-ի հետ:

Արձագանքելով լրագրողի նկատառմանն առ այն, որ իշխանությունները թերհավատորեն են մոտենում Սրբազանի գլխավորած շարժմանը՝ արքեպիսկոպոսը հակիրճ ասել է՝ «օրհնվեն իրենք»:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր 18:30-ին հանրահավաք է նախատեսել Հանրապետության հրապարակում:
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանազատման այս գործընթացն անօրինական է։ Նա քննադատել է միակողմանի զիջումները՝ մատնանշելով, որ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ տարածքը փոփոխելու համար: Նա նաև դատապարտել էր, որ այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով