Սպորտ 2 տարի առաջ - 23:21 11-05-2024

Պրեմիեր լիգայի «եզրափակչին» ընդառաջ․ «Նոա՞», «Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա». այս է խնդիրը

Ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 2023/24թթ․ առաջնությունը մոտենում է ավարտին։

Չեմպիոնության տեսանկյունից առաջնությունը պարզապես խելահեղ է․ «Նոան», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» համառ պայքար են մղում չեմպիոնության համար։

Այս պահին առաջատարը «Նոան» է, որի ակտիվում կա 74 միավոր։ 3 տուր առաջ թիմը կոպիտ սայթաքում թույլ տվեց՝ 0։1 հաշվով պարտվելով մրցաշարային աղյուսակի ստորոտում գտնվող «Շիրակին»։

Հաղթական ուղի վերադարձած «Փյունիկը» հաղթանակների շարքն ընդատել է «Արարատ-Արմենիայի» հետ մարտական ոչ-ոքիով՝ 2։2։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ընդամենը 1 միավոր է զիջում առաջատարին։

«Արարատ-Արմենիան» կրնկակոխ հետապնդում է առաջատարներին․ Վարդան Մինասյանի թիմի ակտիվում կա 71 միավոր։ Վերջին շրջանում երևանյան թիմը զգալիորեն կայուն ելույթներ է ունենում և առաջնության ավարտից 3 տուր առաջ դեռ հավակնում է չեմպիոնությանը։

Գրեթե ամեն ինչ կախված է մայիսի 21-ին կայանալիք «Փյունիկ» - «Նոա» հանդիպումից։ Ըստ ամենայնի՝ չեմպիոնության հարցը վճռվելու է հենց այս խաղում։

Մինչև այդ, ևս մեկ նույնչափ կարևոր հանդիպում կա․ առաջիկա տուրի շրջանակում՝ մայիսի 16-ին «Նոան» ընդունելու է «Արարատ-Արմենիային»։ Այս հանդիպումը նույնպես շատ հարցերի պատասխաններ կտա։

Նշենք, որ առաջատարները զգալիորեն գերազանցում են մյուս թիմերին։ «Արարատ-Արմենիայի» և հաջորդող «Ուրարտուի» միջև միավորների տարբերությունը, ոչ ավել-ոչ պակաս, 26 է։ Գործող չեմպիոնը 4-րդ հորիզոնականից բարձրանալ վաղուց չի կարող և «պատվավոր 4-րդի» համար դեռ պետք է պայքար մղի «Ալաշկերտի» և «Արարատի» հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»