Արտաքին 2 տարի առաջ - 21:43 11-05-2024

Եվրոպան Ռուսաստանի հետ երկարատև առճակատման շրջանի սկզբում է. Չեխիայի նախագահ

Ռուսաստանի հետ առճակատումը Եվրոպայի համար կդառնա առօրյա կյանքի մի մասը՝ հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

«Մենք Ռուսաստանի հետ երկարատև առճակատման շրջանի սկզբում ենք, թեև պարտադիր չէ, որ այն ռազմական բնույթի կրի։ Այդ առճակատումը կդառնա մեր առօրյա կյանքի մի մասը»,- ասել է Պավելը:

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այլևս համագործակցություն չի փնտրում Եվրոպայի հետ։

Պավելը նաև նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը կարելի է փոխարինել Կիևի համար անվտանգության երաշխիքներով: Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահը վստահեցրել է, որ ապագայում Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Վաշինգտոնի գագաթնաժողովում որոշում չի կայացվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, սակայն ավելի շատ երկրներ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրեն երկկողմ համաձայնագրերի միջոցով։ Սա միջանկյալ քայլ է անդամակցության ուղղությամբ»,- ասել է Պավելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ