Ներքին 2 տարի առաջ - 11:19 28-10-2023

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը:

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի