Ներքին 2 տարի առաջ - 21:06 10-05-2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարանական քաղաք

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Իսպանիայի Թագավորություն այցի շրջանակում այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Կոմպլուտենս համալսարան:

Սերվանտեսի ինստիտուտում նախարարը հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ ոչ միայն բուհերում, այլև որոշ դպրոցներում, որտեղ ուսումնասիրվում է իսպաներեն։

«Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում Սերվանտեսի ինստիտուտի հետ համագործակցության և համապատասխան կենտրոն հիմնելու հնարավորությունը, որը կնպաստի նաև իսպանական մշակույթի ուսումնասիրությանը, միջոլորտային հաղորդակցությանը և կապերի զարգացմանը։ Կարևորվել է, որ կծավալվի ակտիվ համագործակցություն իսպաներեն ուսումնասիրող ՀՀ բուհերի և Սերվանտեսի ինստիտուտի միջև: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է բոլոր հարցերում աջակցելու պատրաստակամությունը:

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մադրիդի Կոմպլուտենս համալսարանական քաղաք, որն ունի երեք մասնաճյուղ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համալսարանում գործող Հայագիտության հատուկ ամբիոնի ղեկավարը։

Նախարարը ծանոթացել է համալսարանական քաղաքի գործունեությանը, որի մասնաճյուղերից ամենամեծում սովորում է 71 հազար ուսանող: ԿԳՄՍ նախարարը հանդիպել է համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիա դել Ռոսարիո Կրիստոբալ Ռոնսերոյի հետ։

Խոսելով Հայաստան-Իսպանիա միջբուհական համագործակցության զարգացման մասին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. ռազմավարությունը, որով նախատեսված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումը։ Այս առումով ըստ նախարարի՝ հայկական կողմին հետաքրքիր է իսպանական փորձը։ Նա կարևորել է Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ակադեմիական քաղաքը նույն սկզբունքով է կառուցվելու։

Ներկայացնելով Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության հատուկ ամբիոնի գործունեությունը՝ ամբիոնի ղեկավարը նշել է, որ այստեղ դասավանդվում են հայագիտական առարկաներ, իրականացվում են հետազոտական աշխատանքներ: Ամբիոնը ևս կմասնակցի առաջիկայում Մատենադարանում կայանալիք համաժողովին: Կողմերը քննարկել են նաև Կոմպլուտենս համալսարանում հայագիտական համաժողով կազմակերպելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությանը՝ շեշտելով համատեղ հետազոտություններ իրականացնելու հեռանկարները»,-նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում