Ներքին 2 տարի առաջ - 19:11 10-05-2024

Իրավապաշտպանները տվյալներ են ներկայացրել բերման ենթարկված քաղաքացիների մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, 095088787 թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի հիման վրա պարզվել է, որ՝

- Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի։

- Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մոտակայքից բերման է ենթարկվել 2 քաղաքացի։

Նշված բոլոր քաղաքացիները 3 ժամով վարչական ձերբակալման են ենթարկվել ու ազատ արձակվել։ Նրանց ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մասով ստացել ենք տեսանյութերով հաստատված ահազանգ՝ դարպասների մոտ կարմիրբերետավորների առկայության մասին՝ դասադուլը խափանելու նպատակով։ Այնուհանդերձ, հարցը հանրայնացնելուց հետո ոստիկանական ուժերը հեռացել են։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում