Արտաքին 2 տարի առաջ - 17:40 10-05-2024

Բռնազավթված Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակեցվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, որը դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով էր անցել Ադրբեջանի վերահսկողությանը, այսօր ադրբեջանցիների առաջին խումբն է բնակեցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, այս կապակցությամբ այսօր այցելել են Շուշի։ Բռնազավթված բերդաքաղաքում Ալիևները հանդիպում են ունեցել քաղաքում բնակեցված ադրբեջանցիների հետ։

Շուշիում Ալիևները մասնակցել են Մամայա մզկիթի բացմանը, ինչպես նաև օկուպացված քաղաքում երրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը։

Ալիևների այցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև չեն հաղորդում, թե բռնազավթված Շուշիում քանի մարդ է բնակեցվել։

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին, ինչը սկզբնապես Հայաստանում կտրականապես հերքվում էր։ Հաջորդ օրը գիշերը, երբ ստորգրվեց պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, պարզվեց, որ Ալիևի հայտարարությունը ճիշտ էր, և բերդաքաղաքն իսկապես անցել է Բաքվի վերահսկողության տակ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի