Ներքին 2 տարի առաջ - 15:05 10-05-2024

Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը. Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ ուսանողներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կոչով դիմել է ուսանողներին.

«Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի սիրելի՛ ուսանողներ, որպես շրջանավարտ՝ մի բան պատմեմ։ Ստացվեց այնպես, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ, աշխատանքային պարտականություններով զբաղված, ես այդպես էլ չգտա և ինձ հետ Երևան չբերեցի դիպլոմներս։

Բռնի տեղահանությունից 6 ամիս անց, գնացի դիպլոմներս վերականգնելու։ Երբ քայլում էի հարազատ կրթօջախների միջանցքներով՝ հուզմունքս մի կերպ էի զսպում։ Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ հաստատություններ, այլևս չկա։ Այն ինչին պետք է ծառայեր այդ հաստատություններում ձեռք բերած գիտելիքները և այն երազանքները, որ կապված էին այդ ամեն հետ, այսօր չկա։

Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս․․․

Ի՞նչ եմ ուզում ասել․ գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը։
Սա իմ պատմությունն է։ Կընդունեք այն որպես ուղերձ, թե կթերթեք ու կանցնեք առաջ՝ ձեր անելիքն է։ Ես իմ պարտքը համարեցի՝ պատմելու այն ձեզ։

ԵՊՀ և ՀԱՀ շրջանավարտ
Գեղամ Ստեփանյան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան