Ներքին 2 տարի առաջ - 13:20 09-05-2024

Արմավիրում վարորդը դաշտամիջում ավտոմեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթը դիտողություն է արել և կրակել նրան. shamshyan.com

Մայիսի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Դաշտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով «Աջից գոտկային շրջանի և նախաբազուկի շրջանի հրազենային վնասվածք չթափանցող բնույթի» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ․-ն է:

Պարզել են նաև, որ մայիսի 4-ին ժամը 23։45-ի սահմաններում, Տիգրան Մ․-ն իր կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Դաշտ գյուղի հատվածում կանգ է առել բնական կարիքները դաշտամիջյան հատվածում հոգալու, որի պատճառով անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արժանացել է դիտողության և նշված անհայտ անձը իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է Տիգրան Մ․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու նրան , ատրճանակն ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում