Ներքին 2 տարի առաջ - 23:20 08-05-2024

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացրել են տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի