Ներքին 2 տարի առաջ - 23:22 07-05-2024

Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար:

Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ:

Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա ընձեռած հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգային խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով