Ներքին 2 տարի առաջ - 20:12 07-05-2024

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ հանդիպման շրջանակներում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 4-ին անցկացվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների լիագումար նիստին, որն այս տարի անց էր կացվում «Միլիարդներից դեպի տրիլիոններ. կլիմայի փոփոխության համար մասնավոր հատվածի զարգացման խթանում» խորագրի ներքո։

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիումը եզրափակել է մայիսի 5-ին կայացած ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը, որին հայկական պատվիրակության ղեկավար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել առանձին ելույթով։ Իր ելույթում նախարարը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը, և որ դրա նպատակները հետևողականորեն արտացոլվում են ՀՀ առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում։ Անդրադարձ է կատարվել նաև աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող առևտրային ուղիների՝ որպես Արևելքը և Արևմուտքը կապող այլընտրանքային ճանապարհի կարևորությանը։

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ մաս կազմելու տարածաշրջանային այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն նոր տրանսպորտային ուղիների ստեղծմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարձրացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և խթանել աճի այն հսկայական ներուժը, որը չի օգտագործվել տարիներ շարունակ տևած հակամարտությունների պատճառով:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես ԱԶԲ (ԱԶԲ փոխնախագահ Յ. Յանգի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի, ԱԶԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրենի), այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՕՊԵԿ միջազգային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ընթացիկ համագործակցության առանցքային հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում