Ներքին 2 տարի առաջ - 17:45 07-05-2024

Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ը, որը դեպի Գյումրի ընթանալիս բախվել է «07»-ին, ապա առաջ է ընթացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Volkswagen Passat»-ին, ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան