Ներքին 2 տարի առաջ - 22:24 03-05-2024

Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց

Oragir.News-ին փոխանցեցին, որ վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների են տեղափոխելու Կիրանց։ Մասնավորապես Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի պարեկներին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարեկները բացառապես Կիրանցում իրականացնելու են փաստաթղթերի ստուգում։

«Լաչինի միջանցքի սցենարն է, բայց էս դեպքում ստուգողները չակերտավոր հայեր են, չնայած կասկածելի է, որ դրանք հայ են։ Այսինքն՝ մարդ իր տուն հասնելու համար պիտի անցակետերով անցնի, փաստաթղթեր ցույց տա»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մ.Ռ․-ն (ինչ-ինչ պատճառներով անունը չենք հրապարակում):

Արդեն հայտնել էինք, որ մամուլում հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Կիրանցի բնակիչները հարազատ գյուղ ու սեփական տուն հասնելու համար ոստիկանական անցակետերով անցնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան