Ներքին 2 տարի առաջ - 18:59 03-05-2024

Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը.

«Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին «Մշակույթի զարգացման» հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և հաստատվել է կանոնադրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի