Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:32 03-05-2024

Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան

ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իրավիճակը թեժացել է ՔՊ-ական պատգամավորի Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ։

ՔՊ խմբակցության քարտուղարն իր խոսքում, դիմելով ընդդիմադիրներին, նշել է, որ անբարոյականի պես գալիս և ամբիոնից ստեր են խոսում, ինչը հունից հանել է ընդդիմադիրներին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը նրա հետ «դու»-ով են խոսել, վերջինս էլ վրդովվել է:

«Ինձ հետ «դու»-ով չխոսեք, հորդորում եմ ձեզ, հանկարծ չհամարձակվեք»,- ասել է ՔՊ-ականը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Արծվիկ Մինասյանին զրկեց այսօրվա ընթացքում ձայնի իրավունքից:

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը տեղից հորդորել է չվիրավորել ընդդիմադիրների, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը զրկել է նրան ելույթի իրավունքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով