Ներքին 2 տարի առաջ - 15:50 02-05-2024

Դիպուկահարներն անցել են գործի․ Փաշինյանը մայիսի 9-ին կայցելի Հաղթանակ զբոսայգի

Ինչպես նախորդ տարի,այս տարի ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ Փաշինյանի այցից ուղիղ 1 շաբաթ առաջ, ՊՊԾ աշխատակիցներն ու վարչապետի աշխատակազմի արարողակարգի պետը գնալու են «Հաղթանակ» զբոսայգի, որպեսզի ինչպես արարողակարգային, այնպես էլ տեղանքում Փաշինյանի անվտանգությունն ապահովելու հարցերը քննարկեն։

Պետական պահպանության ծառայողները այսօրվանից ուժեղացված ծառայություն կիրականացնեն նշված տարածքում, իսկ արդեն մայիսի 9-ի վաղ առավոտյան տեղանքում կաշխատեն կինոլոգները, որպեսզի շները ևս ուսումնասիրեն տարածքը։

ՊՊԾ աշխատակիցները նաև բարձրադիր կետերն են որոշելու, որտեղից դիպուկահարներն ապահովելու են Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած, Տիկտոկում առանց թիկնապահների ուղեկցությամբ քայլող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը գաղտագողի այցելել էր նախ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ապա «Հաղթանակ» զբոսայգի։ Երկու վայրերում էլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները արգելել էին լրագրողներին մոտենալ և լուսաբանել Փաշինյանի այցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում