Ներքին 2 տարի առաջ - 14:47 02-05-2024

Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր

Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝

96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրմից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։

76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման հետ։

61%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հաջողության գրավական է պատմական հիշողության վերականգնումը, իսկ 32,4%-ը՝ կրոնական և մշակութային արժեքների քարոզը և 18,4 %-ը՝ մեդիա քարոզչությունը։

57,9% ամենաշատն ուզում է գնալ «Գյոյչայի շրջան» (այսինքն՝ Սևան), 37,5%-ը՝ «Գյույչայի» լիճ, 43,9%-ը՝ «Զանգեզուրի շրջան», 40,6%-ը կրոնական հուշարձանները տեսնելու․ 29,6%-ը՝ «Իրավան» (այսինքն՝ Երևան), 28,3%-ը՝ Կապույտ մզկիթ»:

57,5%-ը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի տարածքը) պատմամշակութային ժառանգությունը հարուստ է մզկիթներով, 24,2%-ի համար՝ աղվանական տաճարներով, 30,0%՝ իսլամական սրբատեղիներով և այդպես շարունակ։

Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է։ Նրանք, ինչպես միշտ, հասարակական կարծիքի անվան տակ լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ու զավթողական քաղաքականությունը։ Այս ամենն ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության մաս է։

Բայց այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը մեր իրական գոյություն ունեցող պատմական փաստերը, որոնք բացառապես մեր օգտին են ծառայում, հակադրում է ժամանակակից պայմաններին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում