Արտաքին 2 տարի առաջ - 09:35 01-05-2024

Վրաստանի նախագահը կոչ է արել ՆԳՆ ղեկավարին դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքի ցույցի կոշտ ցրումը։ Իր տեսաուղերձում նա դիմել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ խնդրելով դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարների դեմ օգտագործել ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Իր ուղերձում Զուրաբիշվիլին բողոքի ակցիան անվանել է «խաղաղ», իսկ ուժի կիրառումը անվտանգության ուժերի կողմից՝ «անհամաչափ»։ Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ խնդրանքով արձագանքել ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության գործողություններին։

Նախագահը X սոցիալական ցանցում Վրաստանի նախագահը գրառում է կատարել՝ քննադատելով ուժայիններին։ Նա նշել է, որ ցուցարարների դեմ ուժի կիրառման ողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։

«Թբիլիսիում շարունակվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի լիովին չարդարացված, անհիմն և անհամաչափ կիրառումը։ Վրաց ժողովուրդը զրկված է խաղաղ բողոքի ցույցի իրավունքից»,- գրել է Զուրաբիշվիլին։

Թբիլիսիում երեկ հանրահավաք է տեղի ունեցել։ Հատուկ ջոկատայինները սկսել են օգտագործել արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ՝ ցույցը ցրելու համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարների մեջ կան տուժածներ, նրանց թիվը հայտնի չէ։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երեք հոսպիտալացված ոստիկանի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով