Արտաքին 2 տարի առաջ - 23:00 30-04-2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ռաֆահում ռազմական գործողությունը կանխելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը անընդունելի էսկալացիա կլինի, որը կսպանի ևս հազարավոր խաղաղ բնակիչների և հարյուր հազարավորների փախուստի կհանգեցնի», - ասել է Գուտերեշը:

«Դա կործանարար հետևանքներ կունենա Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների համար և լուրջ հետևանքներ կունենա գրավյալ Արևմտյան ափում և ողջ տարածաշրջանում: Անվտանգության խորհրդի բոլոր անդամները և շատ այլ կառավարություններ հստակորեն արտահայտել են իրենց անհամաձայնությունը նման գործողության առթիվ: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, ամեն ինչ անեն դա կանխելու համար»,- ընդգծել է նա։

Գուտերեշն ասել է, որ ավելի քան 1,2 միլիոն մարդ այժմ ապաստան է փնտրում Ռաֆահում, որոնց մեծ մասը փախչում է Իսրայելի ռմբակոծություններից։ Դրանց արդյունքում զոհվել է ավելի քան 34,000 մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով