Ներքին 2 տարի առաջ - 18:13 30-04-2024

Գագիկ Խաչատրյանը պետք է արտերկրում բուժում ստանա, բայց դատարանը մերժել է ՄԻԵԴ-ի միջնորդությունը․ փաստաբան

Այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն էր, վերջինս դատարան բերվեց շտապօգնության մեքենայով։ Նշենք, որ նիստը դռնփակ էր, քանի որ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր անցնել դռնփակ դատաքննության, նա ասել էր, որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում:

Նիստից հետո Խաչատրյանի պաշտապանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանք միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում:

«Գագիկ Խաչատրյանն առողջական խնդրի պատճառով դատարան է ներկայացել շտապօգնության մեքենայով, պատգարակի վրա պառկած, այս ընթացքում նույնիսկ համապատասխան կաթիլային դեղորայք էր ստանում։ Այս իրավիճակում, դատարանը չպետք է նիստ նշանակի, բայց ստիպված շտապօգնության մեքենայով ներկայանում է, որ քննարկման և շահարկման առարկա չդառնա»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ, որն, ըստ դատախազության, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով