Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:18 30-04-2024

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի․ ՀՌՀ նախագահ

Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն «Ուրբաթ Քյոսայանի» հետ կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ, օրինակ Կիսելյովի հաղորդումը։

Այս մասին ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ես լսեցի Ձեր դիտարկումը «Ուրբաթ Քյոսայանի հետ», թե Սոլովյովի հաղորդման վերաբերյալ, բայց օրինակ լրագրողական համայնքը ինձ հարց էր ուղղել, թե ինչու միայն այս երկու հաղորդումները և ոչ, օրինակ, Կիսելյովի հաղորդումը, որտեղ ևս հնչում է բավականին հակահայկական քարոզ հայ ազգի պետականության, ընտրված իշխանության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Հակոբյանը նշեց, որ այստեղ երկու խնդիր կա։

«Ռադիո Սպուտնիկը, քանի որ տեղական, մեր կողմից լիցենզավորված կազմակերպություն է մենք լիակատար գործիքակազմ ունենք այդ բովանդակության դեմ պայքարելու, ինչը արեցինք և 30 օրով փակեցինք, որը նախադեպ չուներ»,- ասաց նա։

Ինչ կապված է հեռուստաընկերությունների հետ, Հակոբյանը նշեց, որ դրանք գործում են համաձայն միջկառավարական պայմանագրի և այստեղ հանձնաժողովի գործիքակազմերը և լիազորությունները միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու ուղարկելն է ԲՏԱ նախարարություն, ինչն իրենք պարբերաբար անում են։

«Ցավոք, մինչև վերջերս այդ մեր ահազանգերի ու զեկույցների վրա նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ և շուտով Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական և Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,- ասաց նա

Սակայն, ըստ ՀՌՀ նախագահի, դա խնդիրը չի լուծում, որովհետև բացի հանրային մուլտիպլեքսից կան նաև կաբելային ալիքներ, որտեղ դա անխափան գնում է։

«Նրանց քարոզը հակահայկականությունը չէ, նրանք օրենսգիրք են խախտում։ Ի՞նչ են խախտում․ շատ ժամանակ բռնության կոչեր են տարածում, պատերազմ հրահրում, մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք, մենք պետք է ունենանք վերահսկողություն, որ սա թույլ չտանք, դրա համար պետք է վերանայվի այդ պայմանագիրը։ Իսկ երբ ունենանք տեսալսողական մեդիայի օրենքը՝ խմբագրված, պետք է բացառվի օտար հեռարձակողների լինելը մեր հանրային մուլտիպլեքսում»,- շեշտեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին