Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:56 30-04-2024

Տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքում չի տեսել

ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունները հայտնեց՝ սոցցանցերի բովանդակության վրա վերահսկողություն սահմանալու վերաբերյալ․

«Հեռուստաալիքներից բացի պետք է վերահսկվեն նաև ֆեյսբուքյան, յութուբյան ու տիկտոկյան էջերը։ Երիտասարդներն ու փոքր տարիքի երեխաները հիմնականում դրանք են դիտում։ 9 տարեկան տղա երեխան մեկ օրում այնքան մերկ աղջիկ է տեսնում, որքան ամենահարուստ երկրի սուլթանն ամբողջ կյանքի ընթացքում չի տեսել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում սոցհարթակների բովանդակության վերահսկողության ուղղությամբ։ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ անգամ ամենաժողովրդավար երկրները արգելափակում են մարդկանց գիտակցության վրա բացասաբար ազդող սոցհարթակները։

«Պետք է մտածենք վտանգավոր բովանդակությամբ հարթակները սահմանափակելու մասին, որը թանկ հաճույք է։ Աշխարհն անցնում է բովանդակային սահմանափակումների, մենք ուշանում ենք»,- պատասխանեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ