Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 29-04-2024

100 տարի ապրի, չհաշված կիրակի օրերը․ անցորդները շնորհավորում են Սուրեն Պապիկյանի ծնունդը

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն էր, որն անցել է գրեթե աննկատ։ Համացանցում տարածվել է միայն նրա կնոջ շնորհավորանքը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ կմաղթեն նրանք նախարար Սուրեն Պապիկյանին։

Հարցվածները մաղթեցին առողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն, հաջողություն, ցանկությունների իրականացում, խելք և այլն։ Որոշ քաղաքացիներ ոչինչ չուզեցին մաղթել։ «Ի՞նչ Պաշտպանության նախարար։ Բանակում չի ծառայել, եկել, Պաշտպանության նախարար է աշխատում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ չնայած՝ պատերազմի հավանականության մասին կանխատեսումներին, վերջին շրջանում պակասել են սպառազինության ձեռքբերման նախաձեռնությունները։ Բանակային բարեփոխումների, դիրքերի ամրաշինական աշխատանքների մասին նույնպես սակավ տեղեկատվություն է տարածվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում