Ներքին 2 տարի առաջ - 14:15 29-04-2024

Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան

Անցյալ շաբաթ դեսպան ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսք հղեց «Հետտրավմատիկ արտթերապիայի» եռօրյա աշխատարանի մասնակիցներին։ Աշխատարանը տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ), որը վարեց ԱՄՆ-ից փորձագետ, արտթերապիայի հավաստագրված մասնագետ Դեյվիդ Միթչելը։

Դեյվիդ Միթչելը հոգեկան առողջության հարցերով առաջատար մասնագետ է, ունի գործնական փորձառություն և աջակցության նպատակով կիրառում է ստեղծագործական մոտեցումներ։ Ապրիլի 22-ից 29-ը Դեյվիդ Միթչելը աշխատարաններ է վարել հայ մասնագետների համար՝ գործակցելով ՀՄԿ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և «Վորլդ վիժըն Արմենիա» կազմակերպության հետ։

Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ անցկացրեց տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աշխատարաններ ու կարողությունների զարգացման ու վերապատրաստման դասընթացներ` հոգեկան առողջության մասնագետների, սոցիալական աշխատողների, մանկավարժների, դպրոցների հոգեբանների համար՝ շեշտադրվելով տեղահանված անձանց ներառման կարևորությունը։ Դեյվիդ Միթչելը, լինելով ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» նախկին կամավոր, առիթ է ունեցել տարիներ առաջ բնակվել Հայաստանում և ամուր կապեր ունի երկրի հետ։

«Տեղահանումը կարող է նշանակալի հոգեբանական ու սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար։ Դեյվիդ Միթչելը կներկայացնի ամերիկյան փորձը, որը հուսով ենք կօգնի կատարելագործել հայ մասնագետների կարողությունները՝ հնարավորություն տալով առավել լավ արձագանքել տեղահանված անձանց կարիքներին ու նպաստել համայնքներում նրանց ներառմանը», - ասաց դեսպան Քվինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան