Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:45 29-04-2024

2 րոպե ժամանակ ունեք, բացե'ք ճանապարհը. Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:

«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։

Ճանապարհին արդեն ոստիկանական ուժեր են տեղակայվել և պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։

Հավաքվածները վանկարկում են. «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ, մարդասպան», իսկ իրավապահները 2 րոպե ժամանակ են տալիս վաորդրենրին՝ ճանապարհը բացելու համար։

Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Դիմելով Արմավիրի ոստիկանապետին՝ Մանուկյանը նշեց, որ բոլոր ոստիկաններով հիմա Կառավարության դիմաց պիտի լինեին՝ ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»