Ներքին 2 տարի առաջ - 21:05 27-04-2024

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը ոստիկանների կողմից խոչընդոտելու փաստով։ Հայտարարության մեջ ասված է․

«Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել էին բացել ճանապարհը, ապա ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։

Ոստիկանները խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնության քրեորեն պատժելի արարքները, դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանից, համապատասխան բոլոր կառույցներից պահանջում ենք քննության առարկա դարձնել կատարվածը, լրագրողների, ԶԼՄ ներկայացուցիչների դեմ տեղի ունեցող բռնության դեպքերը, Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողների մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ գործողությունների վրա»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Դսեղի հատվածում ոստիկանները պարբերաբար խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին։ Վերջինս ոտքի շրջանում վնասվածք է ստացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի