Ներքին 2 տարի առաջ - 09:37 27-04-2024

Սոնա Մնացականյանի սպանության գործով դատավարությունը ձգձգվում է․ մարդասպանը ազատության մեջ է

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Մուրադյանը գրում է․

«Ուղիղ երկու տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։

Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.

- Նա հղի էր
- Փողոցն անցավ կանաչ լույսի տակ
- Կորտեժը կարմիրի տակ անցավ
- Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
- Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
- Վթարից հետո կինը դեռ ողջ էր
- Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
- Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
- Կորտեժում բժիշկներով մեքենա կար
- Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
- Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
- Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է
- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
- Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
- ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել Մեր Սրտի Վարչապետի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են)

Այստեղ կարող էինք ավարտել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի ոլորաններում (կան տեսանյութեր)։

Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։

Դատավարությունը ձգձգվում է, մինչև հիմա դատավճիռ չկա։ Մարդասպանը ազատության մեջ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան