Ներքին 2 տարի առաջ - 12:03 25-04-2024

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

Կառավարության նիստում անշարժ գույք հետ վերցնելու, անշարժ գույք ամրացնելու և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի վերակառուցում։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի շրջանակներում, համապատասխանաբար ներդրումը պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի շրջանակներում։

Ուստի՝ Գորիս համայնքի ավագանու որոշման համաձայն Գորիս համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարվել է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեներում պետական սեփականության շենք/շինություններով ծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Նախագծով ակնկալվում է Գորիս քաղաքի Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեների պետական սեփականության շենք/շինությունների նկատմամբ մեկ միասնական սեփականության իրավունքի գրանցումը՝ ի դեմս ՀՀ Սյունիքի մարզպետարանի։

Նախագծով ակնկալվում է նաև քաղաք Գորիս, Արզումանյան փողոց 33 հասցեում գտնվող անշարժ գույքի ամրացում Առողջապահության նախարարությանը՝ Գորիսի արյան փոխներարկման կայան ստեղծելու նպատակով։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են