Արտաքին 5 տարի առաջ - 13:12 01-07-2021

Չինաստանը բալիստիկ հրթիռների համար ավելի քան 100 կայան է կառուցում

ՉԺՀ իշխանությունները սկսել են ավելի քան 100 կայան կառուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Համապատասխան աշխատանքներ են տարվում Չինաստանի Գանսու նահանգի անապատում, գրում է The Washington Post-ը:

Հրապարակման համաձայն՝ նման հայտարարությամբ են հանդես եկել Ջեյմս Մարտինի անվան ինստիտուտի (Կալիֆորնիա) աշխատակիցները:

«Ավելի քան 100 նոր կայանի կառուցումը, եթե այն ավարտին հասցվի, պատմական փոփոխություն է լինելու Չինաստանի համար՝ հաշվի առնելով, որ այս երկիրն ունի համեմատաբար համեստ զինանոց, որը ներառում է 250-ից 350 միավոր միջուկային զենք»,- ասվում է հրատարակության մեջ:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ հրթիռների քանակը, որոնք, հավանաբար, տեղադրվելու են այդ կայաններում, կարող է զգալիորեն պակաս լինել 100-ից:

Ըստ ամերիկացի փորձագետ Ջեֆրի Լյուիսի՝ Չինաստանն ընդլայնում է իր սեփական միջուկային ուժերը «մասամբ որպես կանխարգելիչ միջոց, որը կարող է դիմակայել Միացյալ Նահանգների առաջին հարվածին և բավարար է լինելու Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանությունը խոցելու համար»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին