Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:46 24-04-2024

Փաշինյանը կրկին օգտագործում է սեփական երեխային՝ ժողովրդի ցասումը շեղելու համար

Օրվա կադրերից է Նիկոլ Փաշինյանի կնոջ և փոքր աղջկա՝ Հուշահամալիր այցելությունը և հավաքված ժողովրդից «ցեղասպան», «հողատու», «թուրք» և այլ բառեր լսելը։

Սա իշխանամերձ որոշ լրատվականների կողմից շահարկվում է, որպես երեխայի փխրուն հոգուն հասցված հարվածներ․ իբր թե՝ երբ Նիկոլի աղջիկն իր հոր մասին էդպիսի վիրավորական խոսքեր է լսել, արտասվել է։

Բայց, ո՞վ էր ստիպել, որ Աննա Հակոբյանը նմանօրինակ միջոցառման գնա երեխայի հետ, էն էլ էս գերլարված օրերին, երբ իր ամուսինն ամեն գնով ուզում է թշնամուն հանձնել Հայրենիքի հողերը։ Ինչ է, Աննա Հակոբյանն էս աշխարհի՞ց չէ, տեղեկացվա՞ծ չէ դրա մասին։

Իհարկե՝ տեղեկացված է, ու երեխային գիտակցված է բերել Ծիծեռնակաբերդ՝ ժողովրդից ակնկալելով հենց այս ռեակցիան։

Ստոր բան է, բայց Փաշինյանի կողմից իր ընտանիքն օգտագործելու փորձը տարիների ընթացքում կրկնվել է քանիցս։ Հիմնականում՝ շրջադարձային, ճակատագրական պահերին, երբ ի վնաս Հայաստանի պատրաստվում կամ կատարվում էր հերթական դավադիր քայլը։

Օրինակ, եթե Աննա Հակոբյանը վառվում էր Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ցանկությունից, կարող էր, չէ՞, ամուսնու հետ գնալ համալիր։ Վաղ առավոտյան, գաղտագողի, և առանց երեխայի։

Կրկնում եմ, ընտանիքը Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվել է քանիցս։ Եվ ամեն անգամ ժողովուրդը միամտաբար կուլ է տալիս այդ կեղծ խայծը, արդյունքում՝ իշխանական հսկողության ներքո գործող մամուլն էլ եղածին ձնագնդի էֆեկտ տալով՝ փորձում է տպավորություն ստեղծել, որ թե՛ վարչապետի պաշտոնին կառչած այդ անձը, թե՛ նրան փոխկապակցվածները տառապյալ են, ամբոխի վայրագ բնազդների զոհ։

Մանիպուլյացիայի և «լկտի ստի» տեխնոլոգները լավ են ուսումնասիրել հայ ժողովրդի խառնվածքը, ահա և յուրաքանչյուր պայթյունավտանգ դեպքի նախօրեին կիրառում են այս հնարքները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի