Ներքին 2 տարի առաջ - 00:09 24-04-2024

Իշխանությունների որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ․ Արտակ Բեգլարյան

Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ: Այդ մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում հիշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք:

Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից:

Մի՛ մոռացեք, ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դե, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել»,- նշել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով