Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:12 23-04-2024

Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ

Ոսկեպարում ականազերծման աշխատանքներն արդեն գնում են, էսօր էլ երևի ավարտին են հասցնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ պատմեց Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը։

«Այդ հատվածում սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու։ Մնացած տեղերում, որտեղ վիճելի հատվածներ են, մեզ ասացին, որ դա էլ հետո է լուծում ստանալու, այսինքն՝ այն եռանկյունիները, որոնց մասին մի 10 օր առաջ մեզ ասել էր, մնում են, անկլավը՝ ևս։

Դրանք հետագայում որոշվող հարցեր են, հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Եթե չէ, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքների հետագան ինչ կլինի։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»,-ասաց Աղբալյանը։

Նա նշեց, թե վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում.

«Սահմանազատում, սահմանագծում լինելու է, վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում, և ոչ մեկս չի կարող կանխատեսել, այդ հանրաքվեն կլինի՞, թե՞ չի լինի։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք և այդ հանձնաժողովից դուրս ենք գալիս։ Ես իմ բնակիչների հետ խորհրդակցելու եմ և մեր անելիքները կհանրայնացնենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում