Ներքին 2 տարի առաջ - 11:04 23-04-2024

Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հետ՝ քննարկելու նրանց մասնագիտական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները՝ կապված սոցիալական հարթակներում իրենց նկատմամբ հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հետ։

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ պետությունը պետք է մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։

«Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն։ Այս առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում, և որ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում