Ներքին 2 տարի առաջ - 23:59 21-04-2024

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երկար ժամանակ է ինչ միջպետական ճանապարհը պարալիզացված է մեր հայրենատեր քաղաքացիների շնորհիվ։

Այս պայքարը հայ ժողովրդի պայքարն է։ Մեր լուսավոր գալիքի պայքարն է»,- ասել է նա:

Նա նշել է, որ տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։

Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում