Ներքին 2 տարի առաջ - 21:43 21-04-2024

Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ նետվածը 28-ամյա տղամարդ էր

Ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Oragir.News-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց․

«Դեպքը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում, «Զորավար Անդրանիկ» կայարանում։ Կայարան ժամանող գնացքի տակ նետվել է 1996 թավակնին ծնված քաղաքացի Բ․Ա-ն։ Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։

Մետրոպոլիտենի խոսնակը հավելյալ մանրամասներ չտեղեկացրեց, նշելով միայն, որ գնացքի տակ նետված Բ․Ա-ն տղամարդ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ: Աշխատանքներ են կատարվում՝ մահացածին դուրս բերելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող