Արտաքին 2 տարի առաջ - 10:30 21-04-2024

Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ է կործանվել Խաղաղ օվկիանոսում

News.am-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ, որոնցում, ենթադրաբար, անձնակազմի ութ անդամ է եղել, վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից հարավ, գիշերային վարժանքների ժամանակ, փրկարարները փնտրում են անհետ կորածներին, ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան, հաղորդում է AP-ն։

Երկու SH-60K ուղղաթիռը, որոնք պատկանում էին ինքնապաշտպանության ծովային ուժերին, և որոնցից յուրաքանչյուրում չորս հոգանոց անձնակազմ է եղել, կորցրել է կապը շաբաթ ուշ երեկոյան խաղաղօվկիանոսյան Տորիշիմա կղզու մոտ՝ Տոկիոյից մոտ 370 մղոն դեպի հարավ, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարը:

Անձնակազմի ութ անդամներից մեկը դուրս է բերվել ջրից, սակայն նրա վիճակը հայտնի չէ։ Մնացած յոթ հոգու որոնումները շարունակվում են։

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, ասել է Կիհարան՝ հավելելով, որ պաշտոնյաները առաջնահերթություն են տալիս փրկարարական գործողություններին:

ԱՄՆ պաշտպանության ուժերը ութ ռազմանավ և հինգ ինքնաթիռ են ուղարկել անհետացած անձնակազմին որոնելու և փրկելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով