Ներքին 2 տարի առաջ - 19:35 20-04-2024

Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:

Քաղաքացի Կարեն Վարժապետյանը հարցրել է. «Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Նա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական հակառակորդն է, և Նիկոլն արագացված տեմպերով հավասարվում է Ուգանդայի, Զիմբաբվեի կամ Կամբոջայի՝ սեփական ժողովրդի արյունը քամող դիկտատորներին։

ՎաԽ՝ սա է Փաշինյանի և՛ ներքին հոգեվիճակը, և՛ իշխանությունը պահելու միակ գործիքը։ Եվ այս պարանոիդալ իրականությունը նա փորձում է ամեն գնով տարածել հանրապետությունով մեկ։ Նա վախեցնում է ժողովրդին պատերազմով, զոհերով, կալանքներով, հիմա՝ նաև խոշտանգումներով։ Նա լավ չի պատկերացնում, որ նման դաժանություններով լեգիտիմացնում է ռադիկալիզացիան։ Եվ սա հղի է բումերանգի էֆեկտով:

Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։

Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է։ Իսկ նա իշխանության կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես ժողովուրդ, իրեն դեն չենք նետել վարչապետական կաբինետից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի