Արտաքին 2 տարի առաջ - 16:50 20-04-2024

Թուրքիան ողջունում է Տավուշի 4 գյուղերի հանձնումը Ադրբեջանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք ուրախությամբ ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը 30 տարի օկուպացված 4 գյուղը Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքների շարունակման վերաբերյալ։

Ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Շահին Մուստաֆաևի գլխավորած պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։ Պաշտոնական Երևանն այս առնչությամբ հայտնեց, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի իր վերահսկողության տակ:

Այսպիսով՝ չնայած այն բանին, որ հայ հասարակության մեծ մասը կտրականապես դեմ էր 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կատարել Բաքվի հերթական պահանջը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում