Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 10:30 20-04-2024

Քաղաքական ուժերը թույլ են, դավաճանությունը շատ-շատ է. հարցում

ԱԺ հերթական ընտրություններին դեռ 2 տարի կա։ Սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն նախապատրաստվում են ընտրություններին, հանդիպումներ ունենում ընտրողների հետ։ Քաղաքական որոշ շրջանակներ վերջին շրջանում բարձրացնում են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Քիչ չեն նաև փորձագիտական կարծիքներ, որոնցում հիմնավորվում է նոր ուժերով նոր որակի խորհրդրարանի ձևավորման անհրաժեշտության խնդիրը։

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիներին ուղղելով հետևյալ հարցը՝ «Ո՞ր քաղաքական ուժի կամ գործչի հետ եք հույսեր կապում»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Որոշ քաղաքացիներ նշեցին, որ կառավարող ուժի հետ հույսեր չեն կապում։ Նիկոլ Փաշինյանին վստահություն հայտնողները համամատաբար քիչ էին։ Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ ոքի հետ հույսեր չի կապում, քանի որ ոչ մեկն արդյունք չի տալիս։ Մի քաղաքացի էլ նշեց, որ քաղաքական ուժերը թույլ են, դավաճանությունը շատ-շատ է։

Նշենք, որ ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնք, հանդիպել բնակիչների հետ։ Քաղաքացիներից մեկը վարչապետին առաջարկել է հրաժարական տալ և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան