Ներքին 2 տարի առաջ - 22:47 19-04-2024

Ոչ թե պտի հող հանձնենք, որ պատերազմ չեղնի, այլ Նիկոլին պտի հանենք․ Ջրառատի բնակիչ

63-ամյա Աշոտ Ոսկանյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Նախքան զրույցը սկսելը՝ ցույց է տալիս տան խոնավացած պատերը, ասում է՝ կտուրը կաթում է, գումարի պատճառով չեն կարող նույնիսկ ապակիները փոխել։ Ասում է՝ 40.000 դրամ թոշակ է ստանում ու կնոջ աշխատավարձն է, ծայրը ծայրին չի կպնում։ Ցույց է տալիս վառարանը, որը ամառ-ձմեռ վառում են։Ձմռանը տաքանալու համար, իսկ ամռանն էլ ճաշ են եփում վառարանին։



«Քանիմ տարի առաջ ավելի լավ կապրեինք, քան թե հմի։ Պետությունը հմի, բացի մեզի համար խնդիրներ ստեղծելուց, հեչ բան չի էնե։ Ես մինչեւ կոկորդս կուշտ եմ Նիկոլից էլ, էն մնացածներից էլ, չկռնացան ժողովրդի մատից փուշ հանել։ Հեռուստացույցը կմիացնեմ, ճնշումս գելնի։ Պատերազմով կվախեցնեն, չտվեցինք՝ պատերազմ կեղնի։ Չէ ոչ թե հող պտի հանձնենք, որ պատերազմ չեղնի, այլ Նիկոլին պտի հանեն, որ պատերազմ չեղնի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ջրառատցի տղամարդը։



Աշոտ Ոսկանյանն ասում է՝ գյուղում խնդիրները շատ են, ո՛չ առողջություն է մնացել, ո՛չ էլ նյարդեր դրանց մասին խոսելու։ Ասում է՝ գլխարկը ինչքան ուզում ես ծեծի, դիր գլխիդ, բան էլ չի փոխվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան