Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:36 19-04-2024

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն այդ մասին ասել է՝ հանդես գալով եզրափակիչ ելույթով և անդրադարձել դատարանում ադրբեջանական կողմի ներկայացրած առարկություններին Հայաստանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ։

Կիրակոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվել է և նրա դիրքորոշումը չի նպաստում արդարադատության իրականացմանը:

«Ադրբեջանի ռասիստական բռնությունները, կամայական կալանավորումները և, իհարկե, էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած բռնություններն ակնհայտորեն կարող են տեղավորվել Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) շրջանակներում: Այս սարսափելի գործելակերպը հակասում է այդ հանձնաժողովի բոլոր մասնակից պետությունների կողմից ստանձնած խոստումներին»,- իր խոսքում նշել է Կիրակոսյանը:

Նա հավելել է, որ Միջազգային դատարանն իր առջև ունի բոլոր անհրաժեշտ տարրերը Ադրբեջանի առարկությունները հեշտությամբ մերժելու համար։

Ավարտելով իր միտքը և շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի դատարանին՝ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ դատավորները կարող են շատ հստակ հերքել և մերժել դատական գործի շրջանակներում Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրանք հակասում են օրենքի ոգուն և տառին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»