Ներքին 2 տարի առաջ - 13:20 19-04-2024

Ֆիզկուլտինստիտուտի գահավիժումը․ կինոռեժիսորը դարձել է Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի վարիչ

Օրերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։

Oragir.News-ի տեղեկություններով, բուհի ղեկավարությունը փորձում է ազատվել նախկին ռեկտորի «կադրերից»․ մի մասն արդեն սկսել է նկատողություններ ստանալ, որոշներին էլ հեռացնում են վարչական լծակներով։

«Սև ցուցակում» հայտնվածների մեջ է Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի վարիչի ժ․պ․-ն, բայց քանի որ այդ մասնագիտությամբ ամբիոնի վարիչ գտնելը չափազանց բարդ է, գտնվել է մի կինոռեժիսոր, ով համաձայնել է ղեկավարել ամբիոնը։

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի նիստ, որտեղ ներկայացվել է Արսեն Առաքելյանի թեկնածությունը։ Նիստի ժամանակ պարզվել է, որ ամբիոնի վարիչը չունի համապատասխան կրթություն, փաստաթղթերը թերի են, ամբիոնի ռազմավարական զարգացման ծրագիրը կեսէջանոց մի կենաց է, բայց միևնույնն է, այս ամենը չի խոչընդոտել, որ բուհի ղեկավարության ընտրությունն իրականություն դառնա։



Oragir.News-ի տեղեկություններով, այս ընտրությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանինն է, ով ոչ միայն ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այլև վերանշյալ ամբիոնի դասախոս (շահերի բախման մասին, իհարկե, ԿԳՄՍ-ում չեն լսել)։ Բայց Գիլոյանը նաև չի ուզում փչացնել հարաբերությունները ամբիոնի նախկին վարիչի հետ և այնպիսի դիրք է բռնել, կարծես խառն է, և տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում իր ղեկավարած բուհի իր հարազատ ամբիոնում։

Արսեն Առաքելյանը, երևի ներքուստ ունենալով որոշակի պարկեշտություն, ամաչում է իր ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ հանդիպել։ Ինստիտուտ գալիս է թաքուն, ամբիոն չի մտնում, իսկ իր ուսանողների հանդիպման հրավերին պատասխանում է՝ նրանց Սլավոնական համալսարան հրավիրելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան