Մամուլ 2 տարի առաջ - 09:03 19-04-2024

Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։ Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երեւանի վարչական շրջաններում եւ ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։

Միջոցառումներն անցկացվելու են ժամը 11-16։00-ն։ Ինչ վերաբերում է կազմակերպիչ «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը կառավարության գործընկերն է դարձել 2022 թվականին, թեեւ ստեղծվել է 2018-ին: 2 տարում այս ընկերությունից արդեն 6 գնում է կատարվել, գնորդներն են Երեւանի քաղաքապետարանը, ԿԳՄՍՆ-ն, Իջեւանի համայնքապետարանը եւ այլն։ Ընկերության տնօրենը Լեւոն Ամիրզյանն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ