Ներքին 2 տարի առաջ - 21:19 18-04-2024

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերին։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝ օրերս Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու կինը՝ Խանում Խոջումյանը։ Նշենք, որ այս տարվա փետրվար ամսին Խանում Խոջումյանը ազատվել էր աշխատանքից։ Կարեն Սարուխանյանի քեռու կինը Բյուրակն գյուղի դպրոցում է աշխատել։

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ սա առաջին դեպքը չէ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կատարում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հրամանները։ Սարուխանյանը մեծ ազդեցություն ունի Մուշեղ Մուրադյանը որոշումների վրա։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Խանում Խոջումյանից, վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Նշենք, որ Կարեն Սարուխանյանի մորաքույրը՝ Նելլի Խոջումյանը, զբաղեցնում է Կապսի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, քեռին՝ Մանվել Խոջումյանը, նույն դպրոցում աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, բայց նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Բյուրակն դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018թ-ի մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով