Արտաքին 2 տարի առաջ - 18:35 18-04-2024

Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի

Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ և մի շարք հանդիպումներ կանցկացնի։ Մանավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Այցի շրջանակներում երկողմ հարաբերությունների հետ մեկտեղ մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Միջանկյալ նշենք, որ այս տարի լրանում է Թուրքիայի և Հոլանդիայի միջև կնքված բարեկամության պայմանագրի 100-ամյակը և աշխատանքային պայմանագրի 60-ամյակը։

Նշվում է, որ Նիդեռլանդները 2005-2024թթ ժամանակահատվածում համարվում է ամենամեծ օտարերկրյա ներդրում կատարողը Թուրքիայում՝ մոտավորապես 29 մլրդ դոլարով:

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների նպատակն է առևտրի ծավալը, որը այս պահին կազմում է մոտավորապես 12․5 մլրդ դոլար կարճաժամկետ հեռանկարում հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետում՝ 20 մլրդ դոլարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան