Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 18-04-2024

Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 64ա հասցեի բնակիչների ահազանգին, որտեղ նրանք հայտնում էին, որ Գյումրիի պոլիկլինիկայի տարածքը ապօրինի վաճառել են Նիկողոսյան եղբայրներին, ովքեր իրենց անշնորհք են պահում և անընդհատ կոնֆլիկտ են հրահրում բնակիչների հետ։

Այսօր՝ ապրիլի 18-ին, Նիկողոսյան եղբայրները պոլիկլինիկայի տարածքում կրկին ապօրինի շինարարական աշխատանքներ են իրականացրել։ Բայց թաղի բնակիչների ահազանգով պոլիկլինիկայի տարածք ժամանած ոստիկանները թույլ չեն տվել շարունակել աշխատանքը։ Հնչել են հայհոյանքներ։ Սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև։ Վերջիններիս ոստիկանները բերման են ենթարկել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ