Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:40 18-04-2024

Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը

Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանի կառավարությունը նշանակել է «40+10» հազարական դրամների աջակցություն, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի տարեվերջ։

Այդ աջակցությունը տրվում է բնակարանների վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համար։

Այս աջակցությունն արցախցի շահառուների համար ունի կարևորագույն նշանակություն․ բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն լուծել իրենց զբաղվածության հարցերը, իսկ ժամանակավոր բնակության համար տների վարձերը, մեղմ ասած, ցածր չեն, հետևաբար «40+10» հազարական դրամներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են արցախցիների ճնշող մեծամասնությանը։

Իսկ փոքրամասնությա՞նը։ Նրանց, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցրել, կամ բիզնեսներ ունեն, նույնպես ներառել են շահառուների ցանկ։ Արդյո՞ք այդ «համահարթեցումն» արդարացի է։

Արցախից գաղթածների առյուծի բաժինը Հայաստան է հասել անգամ առանց որևէ գույքի, չունենալով Հայաստանի Հանրապետությունում ոչինչ՝ ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։ Նրանց՝ որպես ՀՀ կառավարության հաստատած ծրագրերի թիրախ խումբ ընդունելն ունի բոլոր հիմքերը։ Բայց ո՞վ չգիտի այսինչ կամ այնինչ օլիգարխ արցախցուն, որն իր կապիտալը ժամանակին փախցրել է Արցախից, և հիմա եկել Երևանում նստել՝ «40+10» հազար դրամ է ստանում։

Հայաստանի վարչապետը հոխորտում է, որ երկրում կարող է լինել մի՛ իշխանություն։ Լավ, ուրեմն այդ իշխանությունը թող զբաղվի «շարքայինի» անվան տակ քողարկվածների բացահայտմամբ, պատժելով, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անի։

Իսկ եթե այդ բացահայտումները տեղի չեն ունենում, ուրեմն այն պատճառով, որ անհնար էր Արցախում հարստանալ, առանց Հայաստանի իշխանությունների իմացության, հետևաբար «բացահայտել»՝ նշանակում է ինքն իր վրա դուրս գալ։

Իսկ «պատժելու» մասին խոսք անգամ լինել չի կարող։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ