Ներքին 4 տարի առաջ - 16:43 13-09-2022

Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԱԺ հայտարարության մեջ ընդգրկելու համար իրենց առաջարկած կետերին։

Պատգամավորը նաև նշեց, որ իրենց խմբակցությունը չի պատրաստվում վերադառնալ ԱԺ նիստերի դահլիճ:

«Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին մեր զինվորների արյան վրա այս դահլիճում, ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել։ Նորից եմ ասում, եթե առաջարկները լավն էին, մեր քվեարկության համա՞ր էիք դրանք ներառում։ Ինչո՞ւ չեք ներառել այս առաջարկությունները վերջնական տեքստում։ Մեզ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք վերադառնում դահլիճ։ Երբ մեր սահմանների վրա ագրեսիա է, վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենը քննարկի, թե ընդդիմությունը ոնց աշխատի՞։ Արդյոք այս մեսիջները պե՞տք է երկրի թիվ մեկ ամբիոնից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հնչեցնի»,-ասաց նա՝ ավելացնելով, մինչդեռ կարելի էր աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունն ու կոչով դիմել դաշնակից երկրների օրենսդիր մարմիններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ