Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:35 18-04-2024

Մենք հայտարարում ենք նոր պայքարի սկիզբ. Վահագն Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով

Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ «Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը» վանկարկումներով։

«Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է.«Սա պայքարի նոր փուլ է։ Այս օրը պատմական է»։

Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով։

Այնուհետև լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայտարարում են նոր պայքարի սկիզբ։ Նրա խոսքով՝ եթե մինչ օրս չի ստացվել անհնազանդության ակցիաներով կանգնեցնել այս վարչախմբին, չի նշանակում, որ դա հետագայում չի ստացվելու.«Երևի մի բան այն չենք արել, ճիշտ չենք արել։ Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները, հնարավորինս սրբագրել ենք դրանք։ Մենք ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում